Մխչյանում տոնում են ու սպասում Հովիկ Աբրահամյանին. ԳԱԼԱ

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Արարատի մարզի Մխչյան գյուղում բնակիչները մեծ շուքով են տոնել իրենց համագյուղացու վարչապետ դառնալը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը՝ նշել է, որ խանդավառված ու ոգեւորված են,որովհետեւ  գյուղաբնակների սպասելիքները միշտ էլ մեծ են եղել Հովիկ Աբրահամյանից:

Վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը հարազատ ծննդավայր դեռեւս չի այցելել՝ չնայած նրան Մխչյանում սպասում են, որ նորանշանակ վարչապետի մոտ բարձրաձայնեն համայնքի խնդիրները: «Հաճախակի է այցելում նա գյուղ, տեղյակ է խնդիրներից, ամենայն լրջությամբ է մոտենում հարցերին ու մինչ օրս իր հնարավորությունների ու լիազորությունների շրջանակներում ընդառաջում է իր համայնքի խնդիրներին: Գիտենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանն էսօր ավելի լուրջ գործ ունի անելու, հիմա իր խնդիրները չեն սահմանափակվում միայն Մխչյան գյուղի խնդիրներով, այլ ողջ Հայաստանի տնտեսության խնդիրներով»,- ասել է Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս