Բաժիններ՝

Լուկաշենկոն Արևմուտքին խորհուրդ է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակները կախել արտաքնոցում ու հիանալ դրանցով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն НТВ հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Արևմուտքն ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայում իրավիճակի ցնցման մեջ, սակայն այժմ նա հրաժարվում է Ուկրաինային իրական օգնություն ցուցաբերելուց՝ սահմանափակվելով միայն խոսակցություններով.

«Ցնցումներ առաջացնել կարելի է այնտեղ, ուր կա դրա համար հիմք. տնտեսության փլուզում, ուժեղ կոռուպցիա, իշխանության փլուզում և մարդկանց անվստահություն: Ուկրաինայում այդ ամենը հասունացել էր, ինչպես և մի շարք այլ երկրներում: Դրա համար էլ միայն Արևմուտքին մեղադրելը ճիշտ չէ: Այժմ Կիևը որևէ իրական օգնություն չի ստանում Արևմուտքի կողմից, ով «գցել» է նրան»:

Բելառուսի նախագահը կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի ֆեդերալացմանը, ինչի մասին այժմ պնդում են Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերի բնակիչները, քանի որ դա կհանգեցնի ոչ միայն երկրի մասնատմանը, այլև հետագա հետևանքներ կունենա թե՛ Բելառուսի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Արևմուտքի համար:

Լուկաշենկոն չի բացառել, որ այդ դեպքում Ուկրաինայի տարածքում կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի զորքերը. «Մենք բոլորս պետք է պահպանենք Ուկրաինայի ամբողջականությունը, անենք այնպես, որ ոչ ոքի գլխում չծագի այն միտքը, թե ՆԱՏՕ-ն կարող է ոտք դնել Ուկրաինայի տարածք: Ահա թե ինչ պետք է անենք մենք»:

Խոսելով Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների մասին՝ Լուկաշենկոն դրանք անվանել է զուտ ցուցակներ՝ խորհուրդ տալով դրանք կախել արտաքնոցում. «Ի՞ նչ պատժամիջոցների մասին եք դուք խոսում: Որտե՞ղ եք դուք տեսնում դրանք: Ցուցակնե՞ր: Թող նրանք այդ ցուցակները կախեն իրենց արտաքնոցում և երբ կգտնվեն այնտեղ, թող հիանան դրանցով»:

Լուկաշենկոն կարծում է, որ Եվրոպայի մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել ոչ թե իրենց կամքով, այլ՝ ԱՄՆ-ի ճնշմամբ:  Նա հավելել է, որ եվրոպական երկրները հասկանում են, թե ներկայումս իրենք որքան կախում ունեն Ռուսաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս