Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային մեկ միլիարդ եվրո տրամադրելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել Ուկրաինային 1 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելն ու մաքսատուրքերի չեղյալ հայտարարումը: Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի կոմյունիկեում:

Ընդգծվել է, որ այդ մեկ միլիարդ եվրոն կուղղվի Ուկրաինայի տնտեսական կայունությանը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին աջակցելուն:  Փաստաթղթում նշված է, որ ԵՄ-ի օգնության հատկացումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Ուկրաինայի իշխանություններն ու ԱՄՀ-ը կպայմանավորվեն տնտեսական ծրագրի շուրջ, որը կհաստատվի ֆինանսական համաձայնագրով:

Հայտարարության մեջ ասվում է, որ մեկ միլիարդ եվրո վարկ տրամադրելու մասին այսօրվա որոշումը կլրանցի 610 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը, որը կայացվել է 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930