Իրանը մտադիր է ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել դատարան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել դատարան՝ կապված ՄԱԿ-ում Իրանի նորանշանակ մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի կողմից մուտքի արտոնագիր չտրամադրելու հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքն ու հակասում են ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի համաձայնագրին: ԱՄՆ-ի Կոնգրեսն օրինագիծ է ընդունել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Աբութալեբիի մուտքն ԱՄՆ արգելելու մասին:

ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Աբութալեբին մասնակցել է 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավմանը, ինչից հետո Վաշինգտոնը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս