ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացում կարող են կարևոր դեր խաղալ ՀԿ-ները. Ուորլիք

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող են կարևոր դեր խաղալ հասարակական կազմակերպությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը բերել է Ֆիլիպինների օրինակը, որը չորս տասնամյակ տևած հակամարտության ընթացքում 17 տարի վարել է բանակցություններ, խաղաղ ճանապարհով կարգավորել է հակամարտությունը և ձեռք է բերել անկախություն:

Ուորլիքը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր ներդրում կարող են ունենալ կողմերի հասարակական կազմակերպությունները.

«Ֆիլիպիններում խաղաղության համաձայնությանը հասնելն ի ցույց է դնում խաղաղ կարգավորման գործընթացում հասարակական կազմակերպությունների առանցքային դերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930