ՀՀ պետական բյուջեի հավաքագրումը դարձել է լրջագույն խնդիր. «Ժողովուրդ»

«ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2.3 տոկոսով։ Սակայն, երբ մանրամասն վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, մտահոգիչ պատկեր է ստացվում։

Հարկերն ու տուրքերը կազմում են ՀՀ պետական բյուջեի մուտքի ահռելի բաժինը՝ 96.2 տոկոսը։ Եվ ահա, նախորդ տարվա համեմատ հարկերն ու տուրքերը հավաքագրվել են 0.1 տոկոսով պակաս։ Առաջին հայացքից թվում է, թե – 0.1 տոկոսն առանձնապես մեծ թիվ չէ։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։

Բանն այն է, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեն, 2013թ. համեմատ, 100 մլրդ դրամով ավելի է։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում պետք է հավաքվեր 8.5 մլրդ կամ 9 տոկոս ավելի գումար, քան նախորդ տարի։ Այնինչ, դրա փոխարեն, ընդհակառակը՝ նվազել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը։

Սակայն սա դեռ ամբողջը չէ. այս տարի պակաս են հավաքվել և շահութահարկը, և ակցիզային հարկը, և մաքսատուրքերը։
Ընդ որում, շահութահարկի հավաքագրումը նվազել է 15 տոկոսով մաքսատուրքերը՝ 14.9 տոկոսով ակցիզային հարկը՝ 21.4 տոկոսով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930