Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է կանխեն պատմությունը վերաշարադրելու յուրաքանչյուր փորձ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Օդեսայի բնակիչներին ու Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին՝ կապված ֆաշիստական օկուպացիայից քաղաքի ազատագրման 70-ամյակի հետ:  

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի ընդհանուր պարտքն է խնամքով պահպանել այդ պատերազմի մասին հիշողությունները և կանխել պատմությունը վերաշարադրելու մասին յուրաքանչյուր փորձ:

Իր շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Օդեսայի և Ուկրաինայի հարավի համար մղված մարտերում ուս ուսի մարտնչել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոնք բազում սխրանքներ են գործել: Պուտինը համոզվածություն է հայտնել, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին այսուհետ նույնպես կմիավորի բազմադարյա բարիդրացիական ավանդույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930