Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում գործակալության աղբյուրը: Նրա տվյալներով՝ Կասպյան նավատորմի ռազմանավերը կկատարեն ավելի քան 40 մարտական հրետանային կրակոց՝ ծախսելով 2000 միավոր զինամթերք:

Կասպից ծովի զորավարժությունների ժամանակ ռազմանավերի անձնակազմը մշակելու է առանձին նավերի մասնակցությամբ ծովամարտի մարտավարություն՝ պայմանական հակառակորդի ավիացիային ու վերջրյա ուժերին հակազդելու պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930