
Կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա. Գագիկ Ծառուկյանի խոսնակ

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Բարգավաճ Հայաստան կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները: ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին: ԲՀԿ տեղեկացնում է նաև, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա:
Իվետա Տոնոյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ