
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել: Այս անգամ միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:
Այստեղ շարքային Էլվին Ռյուսհատօղլու Բազիրլին զենքի հետ ազնգուշաբար վարվելու հետևանքով ինքնաձիգից կրակել է իր վրա: Զինվորը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը:
Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: