
Կիմ Չեն Ինը վերստին գլխավորել է ԿԺԴՀ-ի Պաշտպանության կոմիտեն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինն վերստին գլխավորել է ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Նման որոշում ընդունվել է ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական հավաքի երեկվա նիստում:
Ընդգծվում է, որ այդ որոշումը վկայում է Կիմ Չենի Ինի հանդեպ պատգամավորների ու ժողովրդի կողմից բացարձակ աջակցության ու վստահության ցուցաբերման մասին: Կիմ Չեն Ինը վերընտրվել է տվյալ պաշտոնում, այդ ժամկետը պատահական չի ընտրվել.
1993 թվականի ապրիլի 9-ին տվյալ պաշտոնում ընտրվել էր նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, ով տվյալ պաշտոնում գտնվել է մինչև իր մահը՝ 2011 թվականի դեկտեմբերի 17-ը: Պաշտպանության պետական կոմիտեն հանդիսանում է ԿԺԴՀ-ի ռազմական իշխանությունների բարձրագույն մարմին:
Նրա նախագահը ղեկավարում է զինված ուժերը և զբաղվում է երկրի պաշտպանության հարցերով: Բացի այդ, նա իրավունք ունի հայտարարել ռազմական դրության մասին և արձակել զորահավաքի մասին հրաման: