
Մայա Փանջիկիձեն մեկնում է Գերմանիա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր մեկնում է Գերմանիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Վերջինիս խոսքերով՝ պլանավորված է, որ Փանջիկիձեն հանդիպումներ է ունենալու իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, Բունդեսթագում և կանցլերի վարչակազմում:
Այդ հանդիպումներում քննարկվելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը: Փանջիկիձեի գերմանական այցը տևելու է մինչև ապրիլի 12-ը: