Բաժիններ՝

Քերին ու Լավրովը մեկ օրում երկրորդ անգամ են քննարկել Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկ օրում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Քերին ու Լավրովը երեկ երկրորդ անգամ քննարկել են Ուկրաինայի արևելյան առանցքային քաղաքների անվտանգության հարցը և ընդգծել են ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով կարգավորելու կարևորությունը:

Քերին ու Լավրովը հայտարարել են, որ մերժելի են համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը: Նրանք քննարկել են նաև Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930