Իլհամ Ալիևը հանդիպել է Ալի Խամենեիի հետ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր իրանական այցի շրջանակներում հանդիպել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Վերջինս վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի այցը կծառայի երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը: Խամենեին հույս է հայտնել, որ իրանա-ադրբեջանական կապերը հաջողությամբ կզարգանան նաև հետագայում:
Իլհամ Ալիևն իր հերթին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, և որ Ադրբեջանն ու Իրանը միջազգային արենայում «աջակցում» են միմյանց: Ալիևը կարևորել է երկու երկրների միջև կապերի հետագա ընդլայնումը: