Բաժիններ՝

Իտալիայում գործազրկության մակարդակը հասել է վերջին 37 տարվա ռեկորդային բարձր մակարդակի

Իտալական Gazzetta del Sud թերթի փոխանցմամբ՝ փետրվարին Իտալիայում գործազրկության մակարդակը հասել է վերջին 37 տարվա ռեկորդային բարձր մակարդակի: Գործազուրկների քանակը երկրում աճել է մինչև 13 տոկոսով: Այս մասին են վկայել Istat ազգային վիճակագրական գործակալության տվյալները:

Դրանց համաձայն, Իտալիայում շարունակում է աշխատանք չունենալ ավելի քան 3 միլիոն իտալացի: Բացի այդ, աճում է գործազուրկ երիտասարդ իտալացիների քանակը: Նրանց շրջանում գործազրկության մակարդակը հասել է 42.3 տոկոսի: Դա 3.6 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

2014 թվականի փետրվարին Իտալիայի վարչապետ դարձած Մատեո Ռենցին հայտարարել է, որ գործազրկությունը հանդիսանում է իրենց գլխավոր խնդիրը, որի լուծման ուղղությամբ աշխատում է կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930