Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյմս Ափաթուրայ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ.
«Այդ քաղաքականությունը չի փոխվել, և ոչ ոք չի ցանկանում փոխել այն: Ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն չի փոխել իր դիրքորոշումը, հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների հանդիպումը, որում մենք դիտարկելու ենք այն առաջընթացը, որը ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ճանապարհին գրացնում են բոլոր 4 ասպիրանտ երկրները:
Դրա հետ կապված՝ մենք ներկայացնելու ենք հաշվետվություն: Իսկ առաջ ընթանալու մասին որոշումը կընդունենք գագաթաժողովում: Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի հանդեպ ընդունելու է կոնկրետ որոշում, որը կլինի դաշինքին ինտեգրվելու գործընթացում մեկ քայլ առաջ:
Վստահ եմ, որ կարվեն իրական քայլեր Վրաստանի օգտին, իսկ թե կոնկրետ ինչ, չեմ կարող ասել: Դա կարող է լինել MAP (գործողությունների պլան), կամ էլ մեկ այլ բան: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է, որ Վրաստանն իրականացրել է էական բարեփոխումներ և մեզ ցուցաբերում է մեծ օգնություն: Նա ցանկանում է որևէ կոնկրետ դրական քայլ տեսնել Վրաստանի հարցում»: