Բաժիններ՝

«Վեյմարյան եռանկյունին» ՌԴ-ին առաջարկել է Ասոցացման համաձայնագրի հետևանքների շուրջ բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Վեյմարյան եռանկյունու»՝ Լեհաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Լորան Ֆաբիուսը և Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

«Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության հաստատումը հանդիսանում է իրավիճակի ապաէսկալացման առանցքային քայլ: Հավելյալ մեխանիզմ կարող է դառնալ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ ԵՄ-Ռուսաստան եռակողմ բանակցությունների անցկացումը՝ կապված Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքների հետ:

Միևնույն ժամանակ եթե Ռուսաստանը որոշի ընթանալ Ուկրաինայի կամ արևելաեվրոպական այլ երկրների հանդեպ ագրեսիայի ճանապարհով, ապա Եվրոպան պետք է տա միասնական ուժգին պատասխան՝ ձեռնարկելով նոր կոշտ միջոցներ, այդ թվում նաև տնտեսական:

Մենք չենք ընդունի (Ռուսաստանի) քաղաքականությունը, որը մասնատում է Ուկրաինան, որը ձգտում է Ղրիմում կիրառած քայլերը տեղափոխել Ուկրաինայի այլ շրջաններ կամ էլ Արևելյան Եվրոպայի այլ գործընկեր երկրներ: Ռուսաստանը ներկայումս կրում է մեծ պատասխանատվություն:

Մենք Ռուսաստանին կոչ ենք անում զերծ մնալ հետագա ամեն տիպի քայլերից, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում իրավիճակի էսկալացմանը, և կրճատել սեփական ռազմական ներկայությունը ռուս-ուկրաինական սահմանին: Նույնը վերաբերում է նաև Արևելյան գործընկերության մյուս երկրներին: Մենք հանդես ենք գալիս այդ մարտահրավերին համաեվրոպական պատասխան տալուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս