Ռեջեփ Թայիփ Աթաթուրք. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Կիրակի օրը Թուրքիայամ տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին այս երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդոդանի տրիումֆով։
Այս ընտրություններում որոշվում էր էրդողանի քաղաքական ճակատագիրը, և նա ինքն էր հայտարարել, որ պարտության դեպքում կհեռանա քաղաքականությունից։ Ընդ որում, Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հստակ հայտարարել էր, որ ակնկալում է առնվազն կրկնել նախորդ ընտրություններում արձանագրած արդյունքը 38.8 տոկոս։ Քչերն էին հավատում, որ էրդողանին կհաջողվի կրկնել այդ արդյունքը։ Վերջին ամիսներին պայթած կոռուպցիոն սկանդալները, որ կապվեցին անձամբ իր և իր ընտանիքի հետ, twitter և youtube սոցիալական կայքերի արգելափակումը, գրեթե մեկ տարի շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը, պառակտումը պետական կառավարման համակարգում, երբ իրավապահ համակարգը դուրս էր եկել Էրդոդանի դեմ թվում է անհուսալիորեն սասանել էին նրա դիրքերը։ Բայց տեղի ունեցավ մի բան. որ շատերի համար է անսպասելի. Էրդողանի կուսակցությանը, նախնական արդյունքներով, ընտրություններում շուրջ 47 տոկոս ձայն է ստացել։ Նրն կողմնակիցները հաղթել են նույնիսկ Ստամբուլում և Անկարայում, որոնք հակաէրդողանյան բողոքի կենտրոններ էին վերջին մեկ տարվա ընթացքում։
Էրդողանի անունը այս ընտրություններում որևէ քվեաթերթիկի մեջ նշված չէր. բայց նա նախընտրական քարոզարշավը վերածեց սեփական քարոզարշավի, այն աստիճան, որ քարոզարշավի վերջին օրը բժիշկները նրան արգելեցին ելույթ ունենալ, քանի որ ձայնալարերին կարող էր անդառնալի վնաս պատճառվել։ Թուրքիայի վարչապետը ձայնալարերի ողջ պոտենցիալն օգտագործեց Թուրքիայի քաղաքացիների հետ ուղիղ խոսելու և նրանց համոզելու համար, որ կոռուպցիոն սկանդալները, բողոքի զանգվածային ակցիաները ոչ այլ ինչ են, քան դրսից ղեկավարվող դավադրություն, Թուրքիայի հաջողությունների ընթացքը կոտրելու դավադիր փորձ։ Եվ Թուրքիան, փաստորեն, հավատաց նրան։ Սրանում, իհարկե, մի քանի գործոններ լրջագույն դերակատարում ունեցան, նախ՝ Էրդողանի արձանագրած տնտեսական հաջողությունները։ Նրա կառավարման ընթացքում Թուրքիան էականորեն բարելավել է իր տնտեսական դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ ԱԱ ցուցանիշով 21-րդ տեղից աճել-հասնելով 16-17-րդ տեղը։
Այս ընթացքում, սակայն, նա, ըստ էության, կորցրեց երբեմնի դաշնակիցների ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, բայց փաստորեն ճիշտ էր հաշվարկել, որովհետեւ գլխավոր դերակատարի Թուրքիայի քաղաքացիների աջակցությունը ավելի ամրապնդվեց։
Այս իրադարձությունը հեռուն գնացող քաղաքական ենթատեքստ անի։ Մի քանի տարի աոաջ էրդոդանը սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, որի իմաստը կառավարման նախագահական համակարգի անցնելն է։ էրդոդանը երազում էր դառնալ Թուրքիայի համընդհանուր քվեարկությամբ ընտրված աոաջին նախագահը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ծագած շարունակական սկանդալների, բախումների ֆոնին թվում էր, թե նա ստիպված կլինի հրաժարվել այդ ծրագրերից։ Բայց կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նա հայտարարեց, որ Թուրքիայի քաղաքացիները օտոմանյան ապտակ հասցրեցին իր հակառակորդներին, ովքեր անխուսափելիորեն պատասխան են տալու իրենց արածների համար։ Հիմա արդեն ակնհայտ է. որևէ բան չի կարող էրդողանին խանգարել հաղթանակ տանել ընթացիկ տարվա օգոստոսին մեկնարկող նախագահական ընտրություններում։ էրդոդանը հավակնում է նոր Աթաթուրք դաոնալ իր երկրի համար, և նրա հավակնությունները մոտ են իրագործվելուն։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։