
Արևի ճառագայթների վտանգները հղիության ժամանակ

Եթե հղի կինն անընդհատ գտնվում է արևի ճառագայթների ներքո, կարող է բարդություններ ունենալ: Այս մասին, Aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են ավստրալացի գիտնականները: Նրանք հետազոտել են 45 հղիների: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հաճախակի արևի տակ գտնվող հղիների մոտ 20 տոկոսով նվազում է ֆոլաթթվի աղի մակարդակը: Ինչպես հայտնի է ֆոլաթթվի աղի պակասը հղիների մոտ կապված է պտղի նյարդային հանգույցների համակարգի խաթարման և նեյրոնային արատների հետ:
Դրա վտանգավոր հետևանքներից են նաև ողնաշարի խանգարումն ու դեֆորմացիան: Ֆոլաթթվի աղի անբավարարության պատճառով կինը կարող է կորցնել երեխային: Պրոֆեսոր Մայքլ Կիմլին չի բացառում, որ եզրակացությունները վերաբերում են միայն արևադարձային գոտիներում բնակվող կանանց: