Հավակնորդների մրցաշար. 9-րդ տուրում Արոնյանը ցավալի պարտություն կրեց
Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարում մարտի 23-ին կայացան 9-րդ տուրի հանդիպումները։ Այն անհաջող էր Լևոն Արոնյանի համար, ով սև խաղաքարերով պարտություն կրեց Շահրիյար Մամեդյարովից։ Հիշեցնենք, որ մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանն էր առավելության հասել ադրբեջանցի գորսմայստերի նկատմամբ:
9-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները/ Անդրեյկին – Սվիդլեր՝ ½ – ½, Մամեդյարով – Արոնյան՝ 1 -0, Անանդ – Տոպալով՝ 1-0, Կարյակին – Կրամնիկ՝ 1:0։ Անանդը, օգտվելով Արոնյանի սայթաքումից, ստանձնեց միանձնյա առաջատարի դերը (6), Լևոնն, այժմ, արդեն մեկ միավոր է զիջում հնդիկ գրոսմայստերին և մաքուր երկրորդ տեղում է, քանի որ նրանից կես միավոր պակաս ունեցող Կրամնիկը նույնպես ձախողեց այսօրվա տուրը և պարտվեց իր հայրենակից Սերգեյ Կարյակինին։
Մրցաշարային աղյուսակը՝ 9 տուրերից հետո.
1. Անանդ 6
2.Արոնյան 5
3. Կարյակին 4,5
4. Կրամնիկ 4,5
5. Մամեդյարով 4,5
6. Սվիդլեր 4
7. Անդրեյկին 4
8. Տոպալով 3,5