Ժիրինովսկին տաղանդավոր մարդ է, բայց նրա հայտարարությունները ՌԴ-ից դուրս իմաստ չունեն
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Ղրիմի շուրջ կատարվող իրադարձությունները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ. Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե «ԼՂ-ի հարցում ամենալավ որոշումը կլինի նրան Ռուսաստանի կազմում ներառելը»:
«Ժիրինովսկու այն հայտարարությունը, որ պետք է Հնդկաստանը գրավել, դա է՞լ է մեսիջ, կամ այն հայտարարությունը, որ Թուրքիան պետք է վերցնել, դա է՞լ է մեսիջ… Ժիրինովսկին տաղանդավոր մարդ է, շատ տաղանդավոր՝ արտիստիկ, կրկեսային՝ քաղաքական ժանրերում: Ես չեմ կատակում, նա տաղանդավոր մարդ է, բայց նրա հայտարարությունները ՌԴ-ից դուրս իմաստ չունեն: Այն, ինչ ասում է Ժիրինովսկին, անգամ Ղարաբաղի մասով, դա իր անձնական կարծիքն է ՌԴ-ի ներսում»,- շեշտեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղը չի ճանաչվելու. «Ինչպես չճանաչեցին Աբխազիայից, Օսեթիայի, Կոսովոյից, Կիպրոսից, Սուդանից հետո և այլն… Եթե այս պարագաներում չճանաչեցին, ապա ինչո՞ւ հիմա պետք է ճանաչեն»: