Ո՞վ Մարտի 1-ին կրակեց ժողովրդի վրա. Պատից կախված հրացանը. «Ա1+»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը շատ է ցավում Կիեւի համար, ափսոս է այդ քաղաքը, երկրորդ Վիեննան է նրա համար՝ «Վիննայից էլ սիրուն քաղաքա»։ Այս մասին գրում է «Ա1+»-ը: Նա այսօր դժվարանում է ասել, թե ինչ է կատարվում այնտեղ, կարդում է եւ ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները Մայդանի մասին, բոլոր դեպքերում նրան դուր չեն գալիս արմատական ընդդիմադիրների վայրագությունները. «Եթե դու վերցնում ես, արհմիությունների շենքը վառում ես, կամ Կիեւի կենտրոնը վառում ես, սա չինովնիկի դեմ պայքար չի»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը։
«Աստված չանի, որ Հայաստանում նման իրավիճակ լինի,- ասել է մեկ այլ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը։- Մենք մտածող մարդիկ ենք։ Եւ Կիեւի արյունահեղությունն էլ Մարտի 1-ին նման չէ, դեռ հարց է՝ այստեղ ժողովրդի վրա կրակե՞լ են, թե ոչ»։
Ըստ հանրապետական պատգամավորի՝ ցանկացած լարում կարող է հանգեցնել բախումների, իսկ այդպիսի դեպքերում մի տեղ պատից կախված հրացան կա. «Էդ բախումների ընթացքում որեւէ մեկը չի կարող ասել, թե պատից կախված ինքնաձիգը չի կրակի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: