
Դոլարի փոխարժեքը կայունանում է 413 դրամի սահմաններում

Այսօր՝ փետրվարի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.99 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել (երեկ միջին փոխարժեքը 413 դրամ էր)։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 700 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ: