Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դա Ռոուհանիի երկրորդ բարեգործությունն է բժիշկ Շապիրի հոսպիտալին, որը Թեհրանում հիմնվել է 70 տարի առաջ:
Նուլանդը երեկ հանդիպել է նաև ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկին, Վիտալի Կլիչկոյին ու Օլեգ Տյագնիբոկին:
IRIB-ի դեմ պատժամիջոցները սահմանվել են մեկ տարի առաջ՝ օտար հեռուստաալիքներն արգելափակելու համար:
Փառքի սրահն ստեղծվել է` արժանին մատուցելու համար շվեդական փոփ երաժշտության մեջ մեծ ներդրում ունեցող կոմպոզիտորներին եւ կատարողներին:
«Համոզված եմ, որ CNN-ի հայտարարությունը վրդովմունքով կընդունեն ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլ ողջ առաջադեմ մարդկությունը»,-հայտարարել է Բելառուսի գրողների միության նախագահ Նիկոլայ Չերգինցան:
«Մենք մեքենաներ կարտահանենք Բելառուս, մեզ նաեւ հետաքրքիր է արագ զարգացող ղազախստանյան շուկան»,-ասել է Ռուսաստանում Datsun-ի տնօրեն Ժերոմ Սեգոն:
Հնարավոր տարբերակներից նա նշել է «Қазақ елі» («Ղազախական ժողովուրդ») անվանումը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տիգրան Մեծ և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ» մակնիշի 31ՏԼ558 պ/հ (վարորդ Ա. Դ.) և «ԲՄՎ» մակնիշի 61NA001 պ/հ ավտոմեքենաները. վերջինս էլ բախվել է ծառին: Հրդեհ չի բռնկվել:
Փետրվարի 3-ին Զանգու գետում արձանագրվել է մեծ թվով ձկների անկում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի Դավիթաշեն կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջն ընկած հատվածում ձկները սատկել են և ափ դուրս եկել:
Անցած ամռան վերջից քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սպասումը պարբերաբար դառնում է սոցիալական առաջնային խնդիր: Բոլորը սպասում էին հունվարի 1-ին: Չթանկացավ: Հետո քաղաքապետարանում քննարկումներ սկսվեցին ու ավարտվեցին: Ավարտվեցին անհասկանալի հեռանկարով:
Սոցիալական խնդիրները Հայաստանում արդեն իսկ առաջացնում են դժգոհության ալիք, մնում է սպասել և տեսնել, թե ինչ կլինի: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք` սոցիալական տարբեր հարցերի շուրջ հասարակական որոշակի ըմբոստությունը կարո՞ղ է վերածվել ավելի լայն քաղաքական շարժման:
Բոլորովին չենք զարմանա, եթե իմանանք, որ մեր այսօրվա պաշտոնյաները չեն հասկացել մեթոդոլոգիայի իմաստը: Ի դեպ, մեր պետական կառավարման մարմինների ցածր մակարդակի մասին մենք բազմիցս գրել ենք մեր զեկույցներում: Կրթության պակասին ավելանում է նաև վերադասին ամեն գնով հաճոյանալու մեր այսօրվա միջին վիճակագրական պաշտոնյայի անսահման ցանկությունը, ինչի արդյունքում էլ մեղավորը դառնում է մեթոդոլոգիան: