Բաժիններ՝

Ռոուհանին 170.000 դոլար է նվիրաբերել երկրում առկա հրեական միակ հոսպիտալին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 170.000 դոլար է նվիրաբերել երկրում առկա հրեական միակ հոսպիտալին: Նշվում է, որ դա Ռոուհանիի երկրորդ բարեգործությունն է բժիշկ Շապիրի հոսպիտալին, որը Թեհրանում հիմնվել է 70 տարի առաջ:

2013 թվականին Ռոուհանին դարձյալ 170.000 դոլար էր հատկացրել այդ բուժհիմնարկին: Իրանում ներկայումս բնակվում է մոտ 25.000 հրեա՝ Մերձավոր Արևելքի երկրների ամենամեծ հրեական համայնքը: Նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռոուհանին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ գրեթե ճանաչել էր Հոլոքոսթը՝ այն անվանելով հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների գործած հանցանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728