ԱՄՆ-ը վերացրել է իրանական IRIB հեռուստառադիոընկերության նկատմամբ պատժամիջոցները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները ժամանակավորապես հանել են իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Դրանով իսկ արբանյակային կապի օտար պրովայդերները վերստին կարող են ծառայություններ մատուցել իրանական հեռարձակողին՝ չվախենալով ԱՄՆ-ի կողմից իրենց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց:

IRIB-ի դեմ պատժամիջոցները սահմանվել են մեկ տարի առաջ՝ օտար հեռուստաալիքներն արգելափակելու համար: Բացի այդ, ԱՄՆ-ի իշխանություններին իրանական հեռարձակողին մեղադրել էին հեռարձակած տեղեկատվությունը խեղաթյուրելու մեջ:

Նշվում է, որ IRIB-ի դեմ պատժամիջոցների վերացումը կրում է շրջելի բնույթ և չի հանդիսանում նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածության մասնիկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728