Բաժիններ՝

Նազարբաևն առաջարկել է անվանափոխել Ղազախստանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկիրն անվանափոխելու  հնարավորությանը դեմ չէ, հաղորդում է  Tengrinews գործակալությունը: Հարցին Նազարբաեւն անդրադարձել է հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մեր երկիրն ունի «ստան»  վերջավորություն, ինչպես եւ Միջին Ասիայի մյուս պետությունները: Միաժամանակ, օտարերկրացիները հետաքրքրություն են դրսեւորում, օրինակ,  Մոնղոլիայի նկատմամբ, որը նման վերջավորություն չունի իր անվան մեջ»,-ասել է Նազարբաեւը: Հնարավոր տարբերակներից նա նշել է «Қазақ елі» («Ղազախական ժողովուրդ») անվանումը:

«Հնարավոր է` քննարկվի անվանափոխության հարցը, սակայն դա անպայման  կքննարկվի նաեւ ժողովրդի հետ»,-ասել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս