
Վանաձորում բախվել են «Ֆորդ»-ն ու «ԲՄՎ»-ն

Հունվարի 6-ին, ժամը 20.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տիգրան Մեծ և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ» մակնիշի 31ՏԼ558 պ/հ (վարորդ Ա. Դ.) և «ԲՄՎ» մակնիշի 61NA001 պ/հ ավտոմեքենաները. վերջինս էլ բախվել է ծառին: Հրդեհ չի բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն