Բաժիններ՝

Nissan-ը մտադիր է «ԱվտոՎԱԶ»- ում արտադրվող Datsun-ը Բելառուս արտահանել

Nissan-ը մտադիր է  «ԱվտոՎԱԶ»- ում արտադրվող Datsun ավտոմեքենաները Բելառուս արտահանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք մեքենաներ կարտահանենք Բելառուս, մեզ նաեւ հետաքրքիր է արագ զարգացող ղազախստանյան շուկան»,-ասել է Ռուսաստանում Datsun-ի տնօրեն Ժերոմ Սեգոն:

Նրա խոսքով` ավելի վաղ քննարկվում էր Ուկրաինա արտահանելու հնարավորությունը, սակայն Ուկրաինայի կառավարությունը որոշեց նոր մաքսատուրքեր կիրառել, ինչը հնարավորություն չի տալիս մեքենաները լայն սպառողին հասցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս