Մենք կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում Երևանում համանախագահների բանակցություններից. Մամեդյարով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքուն առաջարկում է աշխատանքներ սկսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ (առանց դրա «հիմնարար սկզբունքները» նախապես համաձայնեցնելու):

Այս մասին Բաքվում գտնվող Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը.

«Որքան շուտ մենք սկսենք աշխատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ, այնքան լավ կլինի ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Հայաստանի համար:

Բաքուն ձգտում է նրան, որ 2014 թվականին առաջընթաց գրանցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և հստակ գիտակցում է, թե որ պլանի վրա է աշխատում: Մենք կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում Երևանում համանախագահների բանակցություններից և արդեն դրանից հետո կքննարկվի նախագահների մակարդակով հերթական հանդիպման հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս