Բաժիններ՝

Հայաստանում 121 հազար մարդ աշխատանք գտնելու հույս չի ունեցել

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը սկսել է հրապարակել 2011 թվականի մարդահամարի արդյունքները։ Բաժիններից մեկը տնտեսապես ւչ ակտիվ բնակչության վերաբերյալ է, և բացի տարիքային ու սեռային բաշխվածությունից՝ ներկայացնում է այն պատճառները, թե ինչու են քաղաքացիները հրաժարվել աշխատանք փնտրել։

Նշենք, որ ԱՎԾ ոչ ակտիվ բնակչության մեջ ներառել է 15-ից 75 տարեկան ոչ միայն անչափահաս, թոշակառու, անաշխատունակ կամ թոշակի անցած անձանց, այլև նրանց, ովքեր հաշվետու ժամանակահատվածում չեն աշխատել, զբաղված չեն եղել որևէ եկամտաբեր աշխատանքով և աշխատանք չեն փնտրել։

Եվ այսպես, ըստ այդ մեթոդաբանության, Հայաստանում տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է 978 394:

Նրանցից 274 772-ը չեն աշխատում և աշխատանք չեն փնտրում տարիքային և առողջական պատճառներով։ 186 647-ը զբաղված են եղել տնտեսություն վարելով, 151 311-ը սովորում են, 83 456-ը նշել են այլ պատճառներ, իսկ 50002-ը հարցին չեն պատասխանել։

Աշխատանք չփնտրելու մյուս պատճառները ավելի հետաքրքիր են։

Այսպես, 10 873 հոգի աշխատանք չի փնտրել, քանի որ պատրաստվել է հեռանալ Հայաստանից։ 1966 մարդ նշել է, որ պատրաստվում է տեղափոխվել ՀՀ այլ բնակավայր։

27818-ը պատասխանել են, որ չգիտեն՝ ինչպես աշխատանք փնտրել։

24465 հոգին նշել են, որ վարձատրությունը չի բավարարում, 18145-ը`չեն ունեցել համապատասխան հմտություններ։

27 535-ը պատասխանել են, որ աշխատելու անհրաժեշտություն կամ ցանկություն չունեն։

Իսկ 121 404 հոգին նշել են, որ աշխատանք գտնելու հույս չունեն, այդ իսկ պատճառով էլ չեն փնտրում։

Հիշեցնենք, որ հարցումը կատարվել է 2011 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս