Բաժիններ՝

ԱՄՆ-ը քննադատել է Չինաստանին՝ Հարավ-Չինական ծովը «սեփականաշնորհելու» համար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները քննադատել են Չինաստանի կողմից Հարավ-Չինական ծովում նոր կանոններ սահմանելը, որոնք առնչվում են օտար երկրների կողմից ձկնորսությամբ զբաղվելը սահմանափակելուն:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է, որ իրենք այդ քայլը գնահատել են որպես «սադրիչ ու պոտենցիալ վտանգավոր»: Չինական նոր կանոնների կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Ֆիլիպինների ԱԳՆ-ը, որը հայտարարել է, որ Պեկինի գործողությունները խախտում են միջազգային մի շաք փաստաթղթերի դրույթներ:

Վիետնամի ԱԳՆ-ը նույնպես քննադատել է Չինաստանին՝ ընդգծելով, որ Պեկինի գործողություններն ապօրինի ու անհիմն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031