Թուրքիան տուրիստների թվով 4-րդն է աշխարհում

Աշխարհի ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդը (WTTC) հրապարակել է զեկույցի, որի համաձայն՝ Թուրքիան ընդունած օտարերկրյա զբոսաշրջիկների թվով զբաղեցնում է աշխարհում 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսկ զբոսաշրջային ոլորտի ընդհանուր տնտեսական ազդեցությամբ երկիրը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: 2025 թ. տվյալների համաձայն՝ զբոսաշրջության ապահոված ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա կազմել է 170 մլրդ դոլար:

Այս ցուցանիշով Թուրքիան առաջ է անցել Նիդերլանդներից, Կանադայից և Թաիլանդից:

Զբոսաշրջիկների քանակի և ստացված եկամուտների միջև առկա տարբերությունը պայմանավորված է հաշվարկի մեթոդաբանությամբ: Վարկանիշը հաշվի է առնում ոչ միայն օտարերկրացիների ծախսերը, այլև ներքին զբոսաշրջությունն ու հարակից ոլորտների ազդեցությունը տնտեսության վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031