Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։
Դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է` վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանը նշել է` Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

