«Եթե սա քաղաքական շարժում է գանդիզմի էլեմենտներով, ապա պետք է ֆիքսենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Գանդին չէ, հայերն էլ ավելի անհամբեր են, անընդհատ գործողություններ են պահանջում»,- ասում է Ավետիք Իշխանյանը
Երկրպագուները զայրացել են այն բանից, որ դատարանն արդարացրել է նախորդ տարի մարզադաշտում տեղի ունեցած արյունահեղության մեջ մեղադրվող 9 չինովնիկներից 7-ին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարահատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանի Կիևյան 6 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթարի փաստով։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան հաղորդել է, որ մեկնարկային կազմի մի քանի ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Սելտայի» հետ առաջիկա հանդիպմանը։
«Ցավով եմ նշում, բայց Երևանը քաղաք-պետություն է, և նաև Երևանում իշխանություն ունենալուն կհաջորդի ամբողջական իշխանափոխությունը»,- ասում է Ռ.Հակոբյանը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ: Միքայել Մինասյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
Ընդամենը երեկ մեկնարկած ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» քաղաքական կոնսուլտացիաներն այսօր արդեն տապալվել են:
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «Բարսելոնայի» վերջին անհաջողությունների մասին։
«Միասնական, թե առանձին հանդես կգան, կարծում եմ, որ դրանից որևէ փոփոխություն չի լինի մեր ծրագրերում: Մենք համոզված ենք, որ այսպիսի քաղաքական թիմով, այսպիսի ցուցակով՝ գործող քաղաքապետի գլխավորությամբ, ունենք շատ լուրջ հնարավորություններ՝ հասնել լուրջ հաջողության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը
Հռոմի օդանավակայանում արգելափակված Հայաստանի քաղաքացիների խնդրի հետ կապված Իտալիայում Հայաստանի դեսպանը և հյուպատոսը մեկնել են օդանավակայան։
«Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին վերադարձնելու հնարավորություններն աճում են։
Այսօր ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը:
Չեմ կիսում շրջանառվող այն տեսակետը, թե ԲՀԿ-ն սպասում է, թե ինչ է որոշվելու մարտի 12-ին Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածության հարցով, որպեսզի դրանից հետո որոշի՝ առաջիկա ընտրություններին ընդդիմության հետ միասնական ցուցակով հանդես կգա, թե ոչ:
Մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,758,054 ԱՄՆ դոլար 409.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,931,007 ԱՄՆ դոլար 410.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող Վեդիի հիվանդանոցի բուժքույր, 48-ամյա Սեդա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց։
Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ գործը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ մեղադրյալի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում:
Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ գործող ավագանիներից շատերն ընդգրկված կլինեն կուսակցության ցուցակում: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀԿ շտաբի պետ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Մարտունիում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մի խոսքը դարձավ միջադեպի պատճառ։ Նա, խոսելով խոչնդոտների մասին, ասաց , թե «մեր մեջ թուրք կա, որը մեր միջից պետք է հանել»։ Այդ զայրացրեց մի տղամարդու։
Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
«Բաղրամյան 26-ը ամեն ինչից հետ է մնացել՝ դիսկուրսից, ժամանակից ու գործընթացներից: Երկիրը ապրում է 2013թ-ը, իսկ Բաղրամյան 26-ը կարծես մնացել է 2009-2010թթ-ի մեջ»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:
«Ոչ թե պետք է կրկնել անցած 17 տարիների ընթացքում նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները, այլ օր առաջ պետք է դուրս գալ գործող «քաղաքական» դաշտից, որտեղ խաղի կանոնները թելադրում է գործող բռնապետը, և լծվել ժողովրդի ինքնակազմակերպման աշխատանքին»,- ասում է Ժ.Սէֆիլյանը
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ մարտի 3-ից 9-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Մարտի 9-ին, ժամը 13.16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Բելառուսների 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ 50-ամյաՎարդան Ավետիսյանը, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 23 ՕՏ 032 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Կարճաղբյուր գյուղի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
«Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված մոբիլիզացիոն քաղաքականություն չվարեց, նա կարծում էր, որ մարդիկ իրենք կգան իր մոտ, և իր հաշվարկներում գուցե ճիշտ էր»,- ասում է մշակութաբան Վարդան Ջալոյանը
Արկադի Վարդանյանը, ով նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված առաջին հանրահավաքի ժամանակ հարթակում էր և ելույթ ունեցավ, երեկվա հանրահավաքի ժամանակ շարքային մասնակից էր:
«Պարոն Սարգսյան, դուք վախեցուկ չեք, Արցախում ապացուցել եք, որ դուք վախեցուկ չեք: Ապացուցեք, որ վախեցուկ չեք այս ժողովրդից եւ ինքնաբացարկ ներկայացրեք»,- ասում է Ր.Հովհաննիսյանը
Մարտի 9-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օստրովսկի փողոցի թիվ 18 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Երգահան- Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ կինը պետք է խելացի լինի և խոբտովանել, որ ինքը կյանքում դեռ որևէ կնոջ հետ «հենց այնպես» չի հարաբերվել։
«Երևի թե այն ցավալի իրողությունն է մեզ մոտ այս դեպքում, որ դատավորներն անկարող են արդարադատություն իրականացնել և իրականում ուղղակի դատավորի աթոռին նստած լինելով՝ ամեն ինչ անում են, որպեսզի մեղադրական եզրակացությունը վերածեն դատավճռի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Զաքարյանը: