Երկրպագուներն այրել են Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը (տեսանյութ)
«Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները այրել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը: Ինչպես հաղորդում է Assosiated Press-ը, երկրպագուները զայրացել են այն բանից, որ դատարանն արդարացրել է նախորդ տարի մարզադաշտում տեղի ունեցած արյունահեղության մեջ մեղադրվող 9 չինովնիկներից 7-ին: Այրվել է նաև ֆեդերացիայի հարևանությամբ տեղակայված ոստիկանական բաժանմունքը, սակայն դեռևս հայտնի չէ՝ ինչն է դրա պատճառ դարձել:
Ավելի վաղ դատարանը հաստատել էր «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբի 21 երկրպագուների նկատմամբ կիրառված մահվան դատավճիռը: Բացի այդ՝ դատարանը 15 տարի ազատազրկման է դատապարտել 2 ոստիկանների, բայց արդարացրել է 9 չինովնիկներից 7-ին, որոնք պատասխանատու էին անվտանգության համար: Սրանից հետո Եգիպտոսի հարյուրավոր բնակչներ սկսեցին բողոքել կայացված վճռի դեմ՝ այն համարելով անարդար ու քաղաքականացված:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը