Այս շաբաթ հայաստանյան բանկերը գնել են 65.7 միլիոն դոլար և վաճառել 83.4 միլիոն
Մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,758,054 ԱՄՆ դոլար 409.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,931,007 ԱՄՆ դոլար 410.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 25,420,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,085,985 EUR 533.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,103,327 EUR 536.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 407,617,532 ՌԴ ռուբլի 13.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,162,790 ՌԴ ռուբլի 13.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 65.1 մլն ԱՄՆ դոլար: