Բաժիններ՝

Nike-ը կօգնի Յունայթեդին վերադարձնել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին վերադարձնելու հնարավորություններն աճում են։

Nike-ը ցանկանում է Ռոնալդուին տեսնել ակումբում, որի մարզաշապիկի վրա կլինի իր էմբլեմը, այն դեպքում, երբ «Ռեալի» մարզաշաիկի վրա Adidas-ի նշանն է։

The Sun-ի տվյալներով՝ Nike–ի ներկայացուցիչները ժամանել են Լոնդոն՝ «կարմիր սատանաների» հետ  գործող հովանավորչական պայմանագիրը երկարաձգելու, ինչպես նաև պորտուգալացի աստղի վերադարձը քննարկելու համար։ Ընկերությունը համարում է, որ իր բրենդն ավելի հայտնի կդառնա, եթե տեղի ունենա Ռոնալդուի վերադարձը «Օլդ Տրաֆորդ», ուստի տրանսֆերի համար մտադիր են մեծ գումար տրամադրել անգլիական ակումբին։

Ենթադրվում է, որ Կրիշտիանոյի վերադարձը կարժենա ավելի քան 65 մլն ֆունտ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոնալդուի «Յունայթեդ» վերադառնալու դեպքում ակումբը կարող է շահավետ պայմանագիր կնքել General Motors-ի հետ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031