Բաժիններ՝

Կիևյան փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ. երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարահատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանի Կիևյան 6 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում բախվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Արթուր Քոչարյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 16 ՍՏ 200, Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակիչ, 27-ամյա Զոհրաբ Քերոբյանի վարած «Տոյոտա» մակնիշի 88 ԼԼ 550, Իջևան քաղաքի բնակիչ, 58-ամյա Միքայել Բլբուլյանի վարած «Սայպա» մակնիշի Լ 3459 և Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 37-ամյա Հերմինե Պողսյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 08 ՕՍ 222 համարանիշների ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Միցուբիշ»-ի ուղևորներ, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչներ, 21-ամյա Մելինե և Մարիամ Հյուսյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել են ամբուլատոր բուժօգնություն։

Ըստ ֆոտոլրագրողի՝ վիրավորները երկվորյակ քույրեր են։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031