Բաժիններ՝

«Բավական չէ կին է, դրան էլ պլյուս` հիմար լինի, դա կոշմար է». Ռուբեն Հախվերդյան

Երգահան- Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ կինը պետք է խելացի լինի և խոստովանել, որ ինքը կյանքում դեռ որևէ կնոջ հետ «հենց այնպես» չի հարաբերվել։

«Կարծում եմ` կինն այնուամենայնիվ պետք է խելացի լինի: Ի՞նչ է սերը: Սերը դա մարմինն է, հոգին, դա սեքսուալ հարաբերություններն են, եւ ինտելեկտը շատ կարեւոր տեղ ունի: Ես իմ կյանքում դեռ որեւէ կնոջ հետ հենց այնպես, ներողություն արտահայտությանս համար, չեմ հարաբերվել: Ինտելեկտը շատ կարեւոր բան է: Բավական չէ կին է, դրան էլ պլուս հիմար լինի, դա կոշմար է: Եթե ես երիտասարդ լինեի եւ ինձ հետ հիմար կին խոսեր, Աստված հեռու տանի, նույնիսկ մտքովս չէր անցնի, որ կարելի է նրա հետ ինչ-որ փոխհարաբերության մեջ մտնել»,- Report.am-ի հետ զրույցում ասել է երգիչը:

Տեսանյութեր

Լրահոս