
Ռեալի մեկնարկային կազմի 3 պաշտպան չեն մասնակցի Սելտայի հետ հանդիպմանը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան հաղորդել է, որ մեկնարկային կազմի մի քանի ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Սելտայի» հետ առաջիկա հանդիպմանը։
«Սերխիո Ռամոսը, Վարանը և Կոենտրաուն արժանի են հանգստանալու»,- Կարանկայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Սելտայի» հետ հանդիպմանը կարող է մասնակցել Ռոնալդուն, ով հասցրել է ապաքինվել գրիպից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը