Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մարդատար ավտոմեքենաները բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենային

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 15։40-ի սահմաններում Սայաթ Նովա-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են 25-ամյա Ժիրայր Մանուկյանի վարած «Վազ 2121» մակնիշի 19 ՏՍ 297 համարանիշի, 54-ամյա Գագիկ Բաբայանի վարած «Վազ 21723» մակնիշի Տ6549 համարանիշի և Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Հակոբյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 275 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆորդ Տրանզիտ»-ը հաշվառված է Վեդիի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, որով հիվանդ էին տեղափոխում և ըստ վարորդի հայտարարության՝ ձսյնային ազդանշանները եղել են միացված։

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող Վեդիի հիվանդանոցի բուժքույր, 48-ամյա Սեդա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց։

Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Երևան քաղաքի շտապ բուժօգնության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը։

Դեպքի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։

 

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031