Բաժիններ՝

Յանուկովիչը պաշտոնանկ է արել Կիևի քաղաքապետին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ է  արել Կիեւի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովին եւ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչին, հաղորդում է «Գազետան»` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին:

«Նախագահ Յանուկովիչը Վ. Սիվկովիչին եւ Ա. Պոպովին ազատել է աշխատանքից Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա` կապված  2013թ. նոյեմբերի  30-ին Մայդանում քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտմանը նշված անձանց ունեցած մասնակցության կասկածների հետ»,-նշվում է  հրամանում:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ցուցարարներին ուժով ցրելու պատասխանատու էր համարել Պոպովին եւ Սիվկովիչին եւ պահանջել նրանց հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031