
Ռուսաստանը սպառել է Վրաստանի վրա բացասաբար ազդելու ռեսուրսը. Մարգվելաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը սպառել է Վրաստանի վրա բացասական ազդեցություն թողնելու ռեսուրսը:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ ի հայտ է եկել դրական ռեսուրս՝ ինտենսիվ առևտուր, սակայն դրա կասեցման սպառնալիքը չի կարող Վրաստանին կանգնեցնել քաղաքական ազատության իրականացման ընտրության առջև.
«Մենք պետք է դիվերսիֆիկացնել բոլոր շուկաները: Անգամ եթե մենք Ռուսաստանի հետ առևտուրն այս տարի հասցնենք իր առավելագույնին, մենք չենք հասնի նրան, որ դրա դադարեցումը կապակայունացնի երկիրը: Ուկրաինայի համար դա ենթադրաբար առավել ցավոտ է, քան Վրաստանի պարագայում է՝ անգամ մեկ տարվա կտրվածքով (մինչև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը):
Դրա համար էլ մեկ տարվա ընթացքում մենք Ռուսաստանի հետ չենք հասնի այնպիսի շրջանառության, որպեսզի դրա դադարեցման սպառնալիքը մեզ դնի մեր քաղաքական ազատության իրագործման ընտրության առջև: Մենք նաև չպետք է մեկուսացնենք մեզ, մենք պետք է ընդլայնենք շուկան և ցանկանանք, որ հետագայում հնարավորինս մեծացնենք Ռուսաստանի հետ առևտուրը»: