Բաժիններ՝

Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ հեռարձակում)

Եվրաինտեգրացիային կողմ ուկրաինացիները կրկին մտել են Անկախության հրապարակ, չնայած դատարանի որոշմամբ արգելվել էր այդ տարածքում մինչև դեկտեմբերի 7-ը որևէ ակցիա անցկացնել՝ ամանորյա եղևնին տեղադրելու պատճառաբանությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«РБК-Украина»-ի տեղեկություններով՞ Մայդանում ավելի քանի 120 հազար ցուցարար է հավաքվել։ Իսկ ընդդիմադիր «Батькивщина» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ մարդկանց թիվը հասնում է 500 հազարի։ Անկախության հրապարակում ցուցարարները պարբերաբար «հեղափոխություն» են վանկարկում։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ոստիկանները, որ մինչ այդ շրջափակել էին այդ տարածքը, ցուցարարների գալուն զուգահեռ լքել  են այն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս