Բաժիններ՝

Կիեւում լարված իրավիճակ է. տեղի են ունեցել բախումներ

Կիեւում այսօր եվրաինտեգրման կողմնակիցների բազմամարդ հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել բախումներ հանրահավաքի մասնակիցների եւ իրավապահների միջեւ:  Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է 59 տուժած իրավապահի մասին:

Ակտիվիստները գրավել են Անկախության հրապարակում` Մայդանում գտնվող պրոֆմիությունների տունը, ինչպես նաեւ քաղաքապետարանի շենքը: Առավել դրամտիկ իրադարձությունները տեղի են ունեցել, երբ երիտասարդ ցուցարարները  փորձել են գրոհել նախագահի նստավայրը, սակայն իրավապահները նրանց ետ են մղել:

Ավելի վաղ  հաղորդվել էր, որ բժշկական օգնության են դիմել ակցիայի 22 մասնակիցներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս