
Սիրիական ընդդիմությունը կտրականապես քննադատել է երկրի քրդերին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում բազավորված Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը կտրականապես քննադատել է Սիրիայի քրդերին՝ կապված նրանց կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում ժամանակավոր կառավարություն հռչակելու հետ:
Ազգային դաշինքը դա որակել է որպես «անաջատողական ակտ՝ ուղղված սիրիական հեղափոխության դեմ»: Ազգային դաշինքի կարծիքով՝ նման նախաձեռնության հեղինակը Քրդական դեմոկրատական միությունն է, որը որակվել է որպես «թշնամական ուժ», որը պաշտպանում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: