Բաժիններ՝

ԱՄՆ Գաղտնի ծառայությունում կատարված ներքին ստուգումների ժամանակ խախտումներ են հայտնաբերվել. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի անվտանգության համար պատասխանատու Գաղտնի ծառայությունում անցկացվել են ներքին ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նախկինում անհայտ մի շարք միջադեպեր, որոնք ստվեր են նետում հատուկ ծառայության աշխատանքի վրա:

Թերթի տվյալներով՝ մոտ ժամանակներս կհրապարակվի Գաղտնի ծառայության ներքին հետաքննության մասին հաշվետվությունը, իսկ ներկայումս ԱՄՆ նախագահի անձնական թիկնազորից հեռացվել է երկու բարձրաստիճան սպա՝ կապված պահվածքի նորմերի խախտման հետ:

Ընդ որում, նրանք չեն զրկվել իրենց վկայականներից, և միայն տեղափոխվել են գերատեսչության այլ ստորաբաժանումներ: Թերթն ընդգծում է, որ այս տարվա մայիսին Սպիտակ տունը բողոք է ստացել Hay-Adams Hotel մերձակա հյուրանոցից, որ Գաղտնի ծառայության աշխատակից Իգնասիո Սամորան հյուրանոցի անձնակազմից պահանջել է իրեն թույլատրել մուտք գործել մի կնոջ հյուրանոցային համար:

Սամորան այդ կնոջ հետ ծանոթացել էր հյուրանոցի բարում, գիշերն անցկացրել էր  նրա հետ, իսկ առավոտյան հայտնաբերել էր, որ պատահաբար նրա համարում է թողել իրեն ամրակցված ատրճանակի փամփուշտներից մեկը: Հատուկ գործակալը վերադարձել է հյուրանոց և փորձել է ներթափանցել այդ համար:

Սամոռայի էլեկտրոնային փոստի ստուգումների ընթացքում հայտնաբերվել են «սեռական բովանդակությամբ» նամակներ՝ հասցեագրված նրա ենթականերից մեկին: Նման նամակներ հայտնաբերվել են նաև Սամոռայի գործընկերոջ՝ Թիմոթի Բարակլոուի էլեկտրոնային փոստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս