Բաժիններ՝

«Խաբկանքը»՝ կյանքում և արվեստում (ֆոտոշարք)

Նոյեմբերի 9-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի շրջանավարտ Սոսե Կարախանյանի  «Խաբկանք» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը և հագուստի ցուցադրությունը: «Ցուցահանդեսի խորագիրը «Խաբկանք» է, քանի որ այս կյանքում խաբկանք ասվածն ինձ շատ է հանդիպել՝ թե՛ սիրո մեջ, թե՛ առհասարակ  կյանքում»,- ասաց Սոսե Կարախանյանը:

Միջոցառմանը ներկա էին նկարիչ Հրանտ Թադևոսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, գոբելենագործ Համբարձումյան Անահիտը և այլ հյուրեր:  cucahandes6 cucahandes9

«Ցուցահանդես բացելը շատ դաժան արարողություն է, քանզի, եթե դու քո հոգու զգացականը տանջում ես և ցուցադրում ես արվեստասեր հասարակությանը, պետք է պատասխանատվության զգացողությունը շատ բարձր լինի: Սոսեի նկարներում կան կոմպոզիցիոն աշխատանքներ, որոնց մեջ զգացվում է հոգու և ձեռքի ներդաշնակությունը, որը շատ համահունչ է: Իսկապես բնապատկերից, ռեալ կյանքից վերցված են,- ասաց  Հ. Թադևոսյանը՝ ավելացնելով, որ Սոսեն պետք է այս ցուցահանդեսով չբավարարվի, այլ մտածի նոր գործերի մասին,- Քանի որ այս դարում արագությունը մեծ ճշմարտություն է: Եթե կանգ առնես, կարող ես ամեն ինչ կորցնել»,- ասաց նկարիչը:

cucahandes2 cucahandes20

Սոսեն իր ազատությունը, իր զգացմունքները փորձում է արտահայտել իր ստեղծագործությունների և համարձակ կոլաժների միջոցով:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նկարիչը պետք է այնպիսի գործեր ստեղծի, որը մտածելու առիթ է տալիս: «Արվեստում  կարևոր է ունենալ որոնման ուղին, որն ունի Սոսեն: Նրա մոտ այդ ուղին արդեն սկսվել է: Եվ նա որոնում է մարդկային հարաբերությունները՝ կին-տղամարդ հասկացողությունները»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

cucahandes9

cucahandes4

cucahandes

Միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետի կողմից Սոսեին պատվոգրի արժանացրեցին:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 13-ը:

Անի Մուքոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս