Բաժիններ՝

Ալի Խամենեիի ակտիվները գնահատվում են 95 միլիարդ դոլար. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի վերահսկած ակտիվների ընդհանուր արժեքը հասնում է 95 միլիարդ դոլարի: Այս մասին են վկայել գործակալության իրականացրած վեցամսյա հետաքննության արդյունքները:

Խամենեիի ակտիվները ղեկավարվում են Setad ընկերության կողմից, որին են պատկանում Իրանի տնտեսության տարբեր ձեռնարկություններ: Վերջիններս առնչվում են հաղորդակցության, ֆինանսների, նավթի ու բժշկության ոլորտներին: Մոտ 52 միլիարդ դոլար է գնահատվում անշարժ գույքում կազմակերպության ակտիվները, իսկ իրանական ձեռնարկություններում նրա բաժնեմասը գնահատվել է 43 միլիարդ դոլար:

Գործակալությունն ընդգծել է, որ դա գրեթե 40 տոկոսով ավելին է, քան Իրանից նավթի արտահանումը, որը 2012 թվականին գնահատվել է 67.4 միլիարդ դոլար: Գործակալության աղբյուրները հայտնում են, որ հրամանների համաձայն, Setad-ը պաշտպանված է դատական հայցերից:  Այս տարվա մայիսին Setad-ը վաճառքի է հանել մոտ 300 հողակտոր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մի քանի միլիոն դոլար:

Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել 1989 թվականից՝ առաջին գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի մահվանից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս